|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 հուլիսի 2018 թվականի N 181 |
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշմամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Արսեն Ալբերտի Սողոմոնյանի դիմումը`
-
Օրինականացնել Ծաղկաձոր համայնքի Խաչատուր Կեչառեցու փողոց թիվ 48/2 հասցեում գտնվող, Արսեն Ալբերտի Սողոմոնյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 81.53 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը:
-
Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60 օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
-
Շինությունների օրինականացման համար սահմանել վճար` 211 978 (երկու հարյուր տասնմեկ հազար ինը հարյուր յոթանասուութ) Հայաստանի Հանրապետության դրամ:
4. Նշված վճարը անհրաժեշտ է փոխանցել Ծաղկաձորի համայնքապետարանի 900125002478 հաշվեհամարին:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|