|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 սեպտեմբերի 2020 թվականի N 392 |
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշմամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Նարինե Սիմոնյանի, Աշոտ Մուրադյանի և Տիգրան Մուրադյանի համատեղ դիմումը`
-
Օրինականացնել Ծաղկաձոր համայնքի Օրբելի Եղբայրների նրբանցք 6 շենք, 1 բնակարան հասցեում գտնվող, Նարինե Սերգեյի Սիմոնյանին, Աշոտ Ավետիքի Մուրադյանին և Տիգրան Աշոտի Մուրադյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանին կից ինքնակամ ընդհանուր 44,69 քառ.մ արտաքին մակերեսով կառույցը և ինքնակամ բացված մեկ դուռը:
-
Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60 օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
-
Շինության օրինականացման համար սահմանել վճար` 44 858 (քառասունչորս հազար ութ հարյուր հիսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125002478 հաշվեհամարին:
4.Սահմանել, որ օրինականացվող կառույցը գտնվում է բազմաբնակարան շենքի զբաղեցրած հողամասում և այն համարել անհատույց՝ բաժնային իրավունքով բնակարանների սեփականատերերին փոխանցված:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|