Ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, հիմք ընդունելով Միշա Ժորժիկի Խաչատրյանի դիմումը և «ԳԵՈԼԵՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված հողամասի հատակագիծը, որի համաձայն մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, ք․ Ծաղկաձոր, Մհեր Մկրտչյան փողոց թիվ 6 հասցեում գտնվող, 07-005-0012-0007 կադաստրային ծածկագրով հողամասը սեփականաշնորհվել է 0.062 հա, որը Հասմիկ Կորյունի Դավոյանին պատկանող հողամասն է, որը փաստացի կազմում է 0.08103 հա /ծածկագիր՝ 07-005-0012-0007/, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հասմիկ Կորյունի Դավոյանին տրամադրվող հողամասը և հողամասից կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործվելու համար, հողօգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ՝
1. Ճանաչել Հասմիկ Կորյունի Դավոյանի սեփականության իրավունքը ըստ կադաստրային քարտեզագրման արդյունքի մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, ք․ Ծաղկաձոր, Մհեր Մկրտչյան փողոց թիվ 6 հասցեում գտնվող, 07-005-0012-0007 կադաստրային ծածկագրով փաստացի օգտագործվող 0.08103 հա մակերեսով /տրամադրված 0.062 հա/ բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասի և դրա վրա կառուցված 295,9 քառակուսի մետր բնակելի տան նկատմամբ, որը փաստացի կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը:
2. Հողամասի սահմանները որոշվում են որակավորում ունեցող «ԳԵՈԼԵՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից չափագրված և Ծաղկաձոր համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով:
3․ Սույն որոշումը ներկայացնել ՀՀ կադաստրի կոմիտե՝ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար: