Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ կետով և հիմք ընդունելով Ծաղկաձորի միջնակարգ դպրոցի տնօրենի գրությունը՝ 1. Համայնքի ղեկավարին տալ համաձայնություն՝ Ծաղկաձորի միջնակարգ դպրոցում համակարգչային սենյակի, խոհանոցային մասի և տանիքի մի հատվածի վերանորոգման աշխատանքներ կատարելու և համապատասխան գույք ձեռք բերելու համար:
2. Վերանորոգման աշխատանքներ կատարելու և գույք ձեռք բերելու համար հատկացնել 5 000 000 /հինգ միլիոն/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |